Սկսվել է Nord Stream գազամուղի կառուցումը

Սկսվել է Nord Stream գազամուղի կառուցումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Վիբորգի մոտ Հյուսիսային հոսք (Nord Stream) գազամուղի շինարարության մեկնարկին նվիրված արարողություն է տեղի ունեցել: Այն հնարավորություն կտա ամեն տարի Արևմտյան Եվրոպայի երկրներ փոխադրել մոտավորապես 55 մլրդ խ/մ գազ:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռայներ Բրյուդերլեն, Եվրամիության էներգետիկայի գծով կոմիսար Գյունտեր Էթինգերը և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որն այժմ զբաղեցնում է Nord Stream միջազգային կոնսորցիումի բաժնետերերի կոմիտեի ղեկավարի պաշտոնը, հաղորդում է DW-WORLD.DE-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---