ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան

PanARMENIAN.Net - Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հրավերով ապրիլի 11-ին եռօրյա պաշտոնական այցով Լիբանան կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Մարտին Սարգսյանը, Վահե Էն‎ֆիաջյանը, Արայիկ Գրիգորյանը:

Բեյրութում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սլեյմանի, ԱԺ նախագահ Նաբիհ Բերրիի, վարչապետ Սաադ Հարիրիի, ԱԳ նախարար Ալի Շամիի, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

Նախատեսված են հանդիպումներ Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկե Տ.Տ Ներսես Պետրոս ԺԹ-ի, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի և Լիբանանի հայկական ավանդական կուսակցությունների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ նախագահը Այնջարում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երևան: Այս մասին PanArmenian.Net-ին հաղորդել է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---