ՆԱՏՕ-ն պատրաստ է սատարել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին

ՆԱՏՕ-ն պատրաստ է սատարել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանն այցելել է Եվրոպայում դաշնային հրամանատարության գերագույն կենտրոնակայան (SHAPE): Այցի ընթացքում հանդիպում է կայացել Շտաբի պետ գեներալ Կառլ-Հայնց Լաթերի, Ռազմական համագործակցության ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ֆրանտիշեկ Մալենինսկու հետ: Այցի ծրագրի շրջանակում գեներալ Լեոնարդո Դի Մարկոն և նրա գործընկերները ներկայացրել են ՆԱՏՕ-ի ընթացիկ գործողությունները և Գործընկեր երկրների մասնակցությունը այդ գործողություններին:

Սամվել Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները և փոխգործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի խնդիրներին:

ՆԱՏՕ-ի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները գոհունակությամբ են նշել Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին, մասնավորապես` Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերին, և պատրաստակամություն են հայտնել սատարելու Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---