Վաշինգտոնում կայացավ Սարգսյան-Էրդողան հանդիպումը

Վաշինգտոնում կայացավ Սարգսյան-Էրդողան հանդիպումը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, հանդիպումն ավելի քան մեկ ժամ տևեց: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Թուրքական կողմից մասնակցում էին Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության խորհրդական Ֆիրուդին Սինիրլիօղլուն:

Հանդիպման մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---