Վրաստանի հայերը կոչ են անում երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի հայ համայնքը դիմել է երկրի նախագահին եւ խորհրդարանին` կոչ անելով քննարկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Օրինագծի նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով նամակներ են ուղարկվել երկրի ղեկավարին, խորհրդարանի նախագահին եւ խորհրդարանական խմբակցություններին, ինչպես նաեւ օրենսդիր մարմնի հայազգի պատգամավորներին: Վերջիններին հայկական կազմակերպությունները կոչ են անում մինչեւ ապրիլի 24-ը խորհրդարանական նիստում հանդես գալ հայտարարությամբ եւ Վրաստանի խորհրդարանին կոչ անել հարգել 1915-1923 թ.թ. Հայոց ցողասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նախաձեռնության հեղինակներն են “Վրաստանի հայ համայնք”, “Վրաստանի հայկական համագործակցության կենտրոն” եւ “Վրաստանի հայ ուսանողների միություն” հասարակական կազմակերպությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---