Սամսոն Օզարարատ. “Ամեն տարի ավելի ու ավելի շատ թուրքեր են այցելում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր”24 ապրիլի 2010 - 16:36 AMT PanARMENIAN.Net - “Ես ամեն տարի ապրիլի 24-ին գալիս եմ Ծիծեռնակաբերդ, որպեսզի մասնակցեմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը”, - PanARMENIAN.Net –ի թղթակցին ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բիզնես կոմիտեում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սամսոն Օզարարատը: Նրա խոսքերի համաձայն, զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու համար իր հետ Հայաստան են ժամանել իր ընկերները Ֆրանսիայից, Թուրքիայից: Օզարարատը կարևորել է այն, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ թուրքեր են գալիս Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հայերի վիշտը կիսելու համար: “Ես չեմ կարող ասել, թե երբ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանության փաստը, բայց կարող եմ նշել, որ արդեն թուրք հասարակության գիտակցության մեջ այդ հարցում լուրջ զարգացում է տեղի ունենում: Օրինակ` այսօր Ստամբուլում Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու: Դա շատ դրական քայլ է”, - ասել է Սամսոն Օզարարատը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում |