Եկել է Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթություն տեղափոխելու ժամանակը26 ապրիլի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Անձրևոտ եղանակի պատճառով Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները տեղի են ունեցել ոչ թե Թայմս-Սքվերում, այլ Սուրբ Վարդան հայկական եկեղեցում: Վատ եղանակը չխանգարեց հայկական համայնքին, ԱՄՆ սենատորներին և կոնգրեսականներին հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջոցառմանը մասնակցում էին Ցեղասպանության կենդանի մնացած վկաներ: “Անձրևը չի խանգարի մեզ ամեն տարի վառել Հայոց ցեղասպանության ճշմարտության ջահը”,- ասել է ԱՄՆ սենատոր Չակ Շվիմմերը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ բոլոր սպասումները, կապված նրա հետ, որ ԱՄՆ նախագահը կարտասանի “ցեղասպանություն” բառը, սպառված են: Վաղուց եկել է Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթություն տեղափոխելու և Թուրքիայից բարոյական և նյութական փոխհատուցում պահանջելու ժամանակը: Միջոցառման ընթացքում հռչակագիր է ներկայացվել այն մասին, որ ապրիլի 24-ը Նյու Յորքում հայտարարվի Հայոց ցեղասպանության օր, որի տակ ստորագրել են քաղաքապետը և նահանգապետը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |