ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարի խումբ կստեղծի «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ

ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարի խումբ կստեղծի «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը մասնակցեց Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» պլատֆորմի երրորդ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ անդամ և վեց գործընկեր երկրների ներկայացուցիչներ:

Իր ելույթում փոխնախարար Ղազինյանն ընդգծեց Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը ՀՀ կողմից տրվող կարևորությունը, նշելով ՀՀ պատրաստակամությունն ակտիվորեն ներգրավվելու դրա բազմակողմ ձևաչափում:

Նիստի ընթացքում Ղազինյանն անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին` մասնավորապես նշելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները:

Հանդիպման ավարտին որոշում ընդունվեց «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» պլատֆորմի շրջանակներում ստեղծել ԵՄ և գործընկեր վեց անդամ երկրների համապատասխան ոլորտի պատասխանատու ներկայացուցիչներից կազմված կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խումբ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---