Արցախի խորհրդարանական ընտրություններին հետևելու համար դիտորդներ են ժամանում Ղարաբաղ

Արցախի խորհրդարանական ընտրություններին հետևելու համար դիտորդներ են ժամանում Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Միջազգային հասարակական քաղաքականության և իրավունքի խմբի ամերիկացի ու հոլանդացի ներկայացուցիչներին` կազմակերպության գլխավոր փաստաբան Մայքլ Կովակայի գլխավորությամբ, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Երկրի ղեկավարը կարևորել է հանրապետությունում տեղի ունեցող ընտրություններին Ամերիկայի և Նիդերլանդների դիտորդների մասնակցությունը՝ այն համարելով ժողովրդավարության զարգացման գործում օգտակար համագործակցության դրսևորումներից մեկը:

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում տեղի ունեցող ընտրություններին արտասահմանյան դիտորդների մասնակցությունը չպետք է քաղաքականացվի, և ամերիկյան ու եվրոպական դիտորդների ժամանումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ քաղաքակիրթ աշխարհի համար նման մոտեցումն անընդունելի է: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---