Նախնական տվյալներով Արցախի խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը հավաքել է «Ազատ հայրենիքը»

Նախնական տվյալներով Արցախի խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը հավաքել է «Ազատ հայրենիքը»

PanARMENIAN.Net - Ըստ ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների, Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններում 95 303 ընտրողներից քվերակել է 67 462-ը, այսինքն ընտրության իրավունք ունեցողների 70 տոկոսը: Այդ մասին Ստեփանակերտի մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցն Արցախից:

Ինչպես նշել է Նասիբյանը, ըստ նախնական տվյալների, 11:30-ի տվյալներով առաջատարը «Ազատ հայրենիք» կուսակցությունն է, որը հավաքել է 45 տոկոս ձայն, երկրորդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 30 տոկոսով, երրորդ տեղում է ՀՅԴ-ն 22 տոկոսով: «Իսկ Կոմունիստական կուսակցությունը չկարողացավ հավաքել անհրաժեշտ 6 տոկոսը` խորհրդարան անցնելու համար: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 20:00-ին, սակայն մենք կաշխատենք մինչև 16:00-ն ավարտել ձայների հաշվառումն ու հայտարարել արդյունքները»,-հայտարարել է Նասիբյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---