Եթե ընտրությունների արդյունքներն ընդունի ԼՂՀ ժովովուրդը, ապա դրանք կճանաչի նաև միջազգային հանրությունը

Եթե ընտրությունների արդյունքներն ընդունի ԼՂՀ ժովովուրդը, ապա դրանք կճանաչի նաև միջազգային հանրությունը

PanARMENIAN.Net - «Անկախ ընտրությունները, առաջին հերթին, պետք են մեզ: Դրանով մենք իրագործում ենք իշխանություն ձևավորելու Արցախի ժովովրդի սահմանադրական իրավունքը»,- հայտարարել է Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) ղեկավար Աշոտ Ղուլյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺԿ-ի օգտին քվեարկողների թիվն ավելի քիչ չի լինի, քան 2005-ին: «2005-ին մեր օգտին քվեարկել է ընտրողների 37 տոկոսը: Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրում նշված են մեր ապագա խորհրդարանական գործունեության հիմնական ուղղությունները: Դրանք հիմնականում վերաբերվում են քաղաքական համակարգին, տնտեսությանը, ինչպես նաև սոցիալական ոլորտին: Մենք նաև առաձին մշակել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ: Այնպես որ ապագայում շատ անելիք կա»,- ասել է Ղուլյանը:

Նա նաև հայտարարեց, որ եթե ընտրությունների արդյունքներն ընդունի ԼՂՀ ժողովուրդը, ինչը կասկած չի առաջացնում, ապա դրանք կհարգի նաև միջազգային հանրությունը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խորհրդարանը լավ հարթակ դառնա պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների քննարկման համար: Ինչ վերաբերում է նրան, թե ով կդառնա ԼՂՀ խորհրդարանի խոսնակը, կարծում եմ, այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---