Վերսալում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար26 մայիսի 2010 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Հայ վետերանների ասոցիացիայի նախագահ և Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազյերի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը կբացի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, արարողության ժամանակ ծաղիկներ կդրվեն Երկրորդ համաշխարհային պատերազմում ընկածների հուշարձանին: Կբացվի նաև «Միասք Մանուշյանն ու հայերը Դիամդրության շարժման մեջ» խորագրով ցուցահանդեսը: Միսաք Մանուշյանը հայազգի հակաֆաշիստ է, Ֆրանսիայի ազգային հերոս: Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը: 1943թ. օգոստոսից Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական օկուպանտների դեմ: 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և կտտանքների է ենթարկվում և երեք ամիս անց իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա անունով անվանվել են փողոցներ, հրապարակներ Փարիզում, Վալանսում, Մարսելում և Երևանում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |