Սերժ Սարգսյանն ու Արմանդ դե Դեկերը քննարկել են հայ-բելգիական հարաբերությունները

Սերժ Սարգսյանն ու Արմանդ դե Դեկերը քննարկել են հայ-բելգիական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ դե Դեկերի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-բելգիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ նախագահը գոհունակությամբ է խոսել բարեկամության եւ փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերությունների մասին` նշելով, որ բարձր մակարդակի վրա են քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական,առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերը:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին Բելգիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական համագործակցությանն ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ շրջանակում:

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխայցելությունների ակտիվացման ուղղությամբ:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացներին, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---