Ֆրանսիան վերահաստատում է իր վճռականությունը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծմանը

Ֆրանսիան վերահաստատում է իր վճռականությունը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարությունն, անդրադառնալով մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասում է. «Ֆրանսիան հիշեցնում է, որ Եվրամիության, ինչպես նաև միջազգային ողջ հանրության` այդ թվում և Հայաստանի պես, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ներգրավված բոլոր կողմերի համար ընդունելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանները ներկայումս բանակցությունների առարկա են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, երեք համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Միացյալ նահանգների և Ռուսաստանի միջնորդությամբ»: Հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 23-ի ընտրությունները «չեն կարող ներգրավել ընթացքի մեջ գտնվող բանակցային գործընթացի ապագան, ոչ էլ կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը սույն կարգավորման գլոբալ շրջանակներում»:

«Ֆրանսիան, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ, վերահաստատում է իր վճռականությունը սատարելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին` հանգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական հավասարակշռված և բանակցված լուծման` համաձայնության միջոցով, հիմնված մասնավորապես հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և իրավունքների հավասարության սկզբունքների վրա»,-ասվում է հայտարարությքան մեջ, հաղորդում է ՀՀ մամլո ծառայությունը :

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---