ԱԶԿ-ն նախապատրաստվո՞ւմ է արտահերթ ընտրությունների

PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը հրապարակայնորեն բացառում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը, սակայն անհրաժեշտության դեպքում այնուամենայնիվ նախապատրաստվում է համազգային ընտրությունների: Ինչպես գրում է Today`s Zaman-ը, իշխող կուսակցության աղբյուրներն ասում են, որ ղեկավարությունը խնդրում է պատգամավորներին պատրաստ լինել վաղաժամ խորհրդարանական ընտրություններին ընթացիկ տարվա աշնանը:

ԱԶԿ ներկայացուցիչը հաստատեց նաև, որ կուսակցությունը չի մտածում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, սակայն, նշել է, որ իրենք պատրաստ են նման զարգացումներին:

ԱԶԿ-ն, հավանաբար, արտահերթ ընտրություններ կնշանակի, եթե Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարի կառավարության ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթի 1-2 դրույթ:

«Եթե Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարի սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն, ապա նա ստիպված կլինի անել երկրի համար նույնը, ինչ անում են գեներալները հեղաշրջման ճանապարհով: Ճիշտ է, կառավարությունը կարող է անտեսել Սահմանադրական դատարանի որոշումը և ցանկացած դեպքում դնել այն հանրաքվեի, նունիսկ եթե դատարանը վճռի չեղյալ հայտարարել փաթեթը: Գերագույն Խորհուրդը լիազորություններ չունի օրենքները չեղյալ հայտարարելու համար»,-հայտարարել է ՍԴ զեկուցող Օսման Ջեմը:

Ավելի վաղ, հունիսին ՍԴ-ն ընդունեց կառավարության դեմ գլխավոր ընդդիմադիր կուսակցության հայցը: Դատարանը հայտարարեց, որ կքննի բողոքարկումը նախատեսված կարգով:

ԱԶԿ խմբակցության փոխնախագահ Բեքիր Բոզդաղը հայտարարեց, որ կուսակցությունը արտահերթ ընտրություններ չի հայտարարի միայն այն պատճառով, որ ՍԴ-ն կարող է չեղյալ հայտարարել բարեփոխումների փաթեթի 1-2 հոդված

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---