ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում Արևմուտքին վերսկսել բանակցություններն Իրանի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում Արևմուտքին վերսկսել բանակցություններն Իրանի հետ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է անում Արևմուտքին շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Նա հայտարարել է, որ նոր պատժամիոջցները Թեհրանի դեմ չեն փակում Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծման դուռը, ասել է Պան Գի Մունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ G20-ի շրջանակներում նա քննարկել է Իրանի խնդիրը եվրոպական երկրների առաջնորդների հետ և կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին և Գերմանիային վերսկսել բանակցությունները Թեհրանի հետ:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մահոմւդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը մտադիր է հետաձգել բանակցություններն Արևմուտքի հետ մի քանի շաբաթով: Ըստ Իրանի առաջնորդի, Թեհրանը կվերսկսի բանակցությունները միայն օգոստոսի վերջում: «Այդ պատիժը դաս կլինի նրանց համար, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես պետք է երկխոսություն վարել այլ երկրների հետ»,-ասել է Ահմադինեժադը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

2010թ. հունիսի 9-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է հերթական բանաձևը, որը նախատեսում է Թեհրանի հանդեպ պատժամիջոցների խստացում: Սա թվով արդեն չորրորդ բանաձևն է:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---