Ահմետ Դավութօղլու. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է քաղաքական կոնյուկտուրայով

Ահմետ Դավութօղլու. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է քաղաքական կոնյուկտուրայով

PanARMENIAN.Net - Թուրքիան հույս ունի, որ այս ամառ Կովկասում դրական փոփոխություններ տեղի կունենան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երևան և Բաքու: «Մենք հետևում ենք իրադրությանը և դրական միտումների հույս ունենք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը` ակնարկելով, որ Անկարան Ղարաբաղի վերաբերյալ տեղաշարժեր է ակնկալում Հիլարի Քլինթոնի այցից հետո:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններին` Ահմետ Դավութօղլուն հայտնել է, որ դրանք օրակարգում են գտնվում, սակայն դրանց դիտարկումը պայմանավորված է քաղաքական կոնյուկտուրայով, գրում է թուրքական Zaman թերթը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---