Պետրոս Էֆթիմիուն դարձել է ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահ12 հուլիսի 2010 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանն ավարտվել է Օսլոյում հռչակագրի ընդունմամբ և նոր նախագահի ընտրությամբ: Վեհաժողովի նոր նախագահ է դարձել ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Պետրոս Էֆթիմիուն Հունաստանից: Ինչպես ասվում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, վեհաժողովն ընտրել է երեք նոր փոխնախագահների` Ռիկարդո Միգլիորիին (Իտալիա), Ալեքսանդր Կոզլովսկուն (Ռուսաստան) և Օլեգ Բիլոռուսին (Ուկրաինա), իսկ Իսպանիայից խորհրդարանական Իզաբել Պոզուելոն վերընտրվել է: Ընդունված հռչակագիրն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ` Ղրղզստանի իրավիճակից մինչև ԵԱՀԿ ԽՎ մասնակցությունը Կորֆուի գործընթացին, Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացը, միջուկային անվտանգությունը, կիբերհանցագործությունը, Արկտիկայի իրավիճակը և այլն:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |