Թուրքիայի վարչապետը հերթական անգամ բարձրաձայնել է Իսրայելից Թուրքիայի սպասումները

Թուրքիայի վարչապետը հերթական անգամ բարձրաձայնել է Իսրայելից Թուրքիայի սպասումները

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ բարձրաձայնել է Իսրայելից Թուրքիայի սպասումները Գազայի հատվածում տեղի ունեցած հերթական միջադեպից հետո: «Մենք Իսրայելից երեք սպասում ունենք: Մենք պահանջում ենք ներողություն խնդրել, փոխհատուցել տուժածների ընտանիքներին և դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը»,- ասել է Էրդողանը Սերբիայում, ավելացնելով, որ Թուրքիան մինչև վերջ պնդելու է դա: Էրդողան նաև քննադատության է ենթարկել ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում, քանի որ այս միջադեպի ընթացքում մահացել է ԱՄՆ քաղաքացի 19-ամյա Ֆուրկան Դողանը, հաղորդում է World Bulletin-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---