Վահրամ Աթանեսյան. Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանին ուղղված հստակ ազդանշան է22 հուլիսի 2010 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հռչակման օրինականության առնչությամբ ՄԱԿ դատարանի որոշումն Արցախի Հանրապետությանն իրավունք է տալիս նույնպես դիմել Հաագայի դատարան` ԼՂՀ անկախությունը ճանաչելու պահանջով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Ղարաբաղում սպասում էին նման որոշման: «Դատարանի վճիռը նախադեպ է միջազգային պրակտիկայում: Առաջին անգամ միջազգային դատական ատյան ազգերի ինքնորոշման իրավունքը բարձր է դասել տարածքային ամբողջականության սկզբունքից: Դա Ադրբեջանին ուղղված հստակ ազդանշան է»,- նշել է ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Նրա կարծիքով, հայ դիվանագիտությունն իր հետագա գործողություններում պետք է օգտագործի այս դրական իմպուլսը և հայկական կողմի իրավունքները պաշտպանի առավել ամուր դիրքերից: Վահրամ Աթանեսյանն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղը, միաժամանակ պայքարելով ադրբեջանական ագրեսիայի դեմ, կարողացավ անկախություն հռչակել միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: «Մենք ոչնչով պակաս չենք Կոսովոյից և անկախությունը հռչակել ենք նույնպիսի պայմաններում: Դա մեզ իրավունք է տալիս միջազգային դատական ատյաններ դիմել Արցախի անկախությունը հռչակելու պահանջով»,- հայտնել է հանձնաժողովի նախագահը: Հաագայում ՄԱԿ միջազգային դատարանն օրինական է ճանաչել Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակումը: Դատարանի վճռի համաձայն, որի հրապարակումը հինգշաբթի օրն ուղիղ եթերով հեռարձակում էին խոշորագույն տեղեկատվական հեռուստաալիքները, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |