EAFJD. «ԼՂՀ-ն ավելի մեծ հնարավորություն ունի միջազգային ճանաչման հասնելու, քան Կոսովոն»22 հուլիսի 2010 - 20:47 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ-ն ավելի մեծ հնարավորւթյուն ունի միջազգային ճանաչման հասնելու, քան Կոսովոն: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերի համաձայն, Կոսովոյի և Ղարաբաղի միջև տարբերությունն այն է, որ Կոսովոյի հարցը մինչև անկախության հռչակումը` քաղաքականապես արդեն որոշված էր: Հենց այդ պատճառով, Չոբոյանի կարծիքով, Սերբիայից Կոսովոյի անկախացման իրավական լեգիտիմության հաստատումն այնքան էլ բարդ չէր: «Միջազգային իրավունքի համաձայն, ժողովուրդներն ինքնորոշման իրենց իրավունքը կարող են իրականություն դարձնել միայն այն դեպքում, եթե նրանք այլ պետության կողմից ազգային խտրականության են ենթարկվել: Ղարաբաղի հարցում հենց այդպես էլ եղել է: Ավելի քան 70 տարի Ադրբեջանը խտրական քաղաքականություն է վարել Ղարաբաղի հայերի նկատմամբ», - ասել է EAFJD նախագահը: ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հաագայում օրինական է ճանաչել Կոսովոյի անկախության հռչակումը: Դատարանի որոշման համաձայն, 2008 թ. փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության հռչակումը «միջազգային իրավունքին չի հակասում»: ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման հրապարակումը հուլիսի 22-ին ուղիղ եթերով ցուցադրել են խոշորագույն հեռուստակայանները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |