ԼՂՀ-ն կարևոր է համարում Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը

ԼՂՀ-ն կարևոր է համարում Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - Ստեփանակերտը կշարունակի Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ աշխատանքը: Այդ մասին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով, Ղարաբաղը կարևոր է համարում Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը, այդ թվում Ղարաբաղի միջազգային ճանաչման տեսակետից:

ԼՂՀ նախագահը նշել է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Ստեփանակերտը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված կառուցողական քաղաքականություն է վարում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը երբեք չի կարող լինել այնպիսին, ինչպիսին այն խորհրդային տարիներին էր:

Հաագայում ՄԱԿ միջազգային դատարանն օրինական է ճանաչել Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակումը: Դատարանի վճռի համաձայն, որի հրապարակումը հինգշաբթի օրն ուղիղ եթերով հեռարձակում էին խոշորագույն տեղեկատվական հեռուստաալիքները, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---