Երևանն ընտրվել է 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի Ազգային գրադարանի կողմից կազմակերպված գրքահավաքին և Հայաստան ուղարկել մոտ 5000 գիրք:

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի ուրույն դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման գործում: Նա ներկաներին տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանն ընտրվել է 2012թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք և հույս է հայտնել, որ լիբանանահայությունը ակտիվորեն կմասնակցի նաև 2012 թ. ապրիլի 23-ից մինչև 2013 թ. ապրիլի 22-ը նախատեսված միջոցառումներին:

Դեսպանը ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել ներկաներին Ազգային գրադարանի գրքահավաքի կոչին արձագանքելու համար և նրանց հանձնել ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---