Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է կառավարության մասնակցությունը Հրանտ Դինքի սպանությանը16 օգոստոսի 2010 - 12:25 AMT PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի կորուստը մեծ ողբ է եղել Թուրքիայում և արդարադատության նախարարությունը հետաքննում է սպանության բոլոր ասպեկտները: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարի խոսքերով, «որոշ անհիմն մեղադրանքներ և իրականության խեղաթյուրում», որոնք հրապարակվել են մի քանի թերթերում դեռ 2009-ին, ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Անհիմն է մտածել, որ թուրքական կառավարությունը փորձում է մեղմացուցիչ հանգամանքեր գտնել մեղադրյալների համար, որոնք պատասխանատվություն են կրում Դինքի սպանության համար: Հրանտ Դինքը Թուրքիայի մտավորականության ամենափայլուն ներկայացուցիչներից է: Անհնար է նույնիսկ մտածել նման հրեշավոր սպանությունների կանխամտածվածության մասին»,- հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղարը: «Դինքի սպանությունը մեծ ողբ է առաջացրել մեր երկրում, և կառավարությունը դատապարտել է սպանությունն ամենախիստ դրսևորումներով: Մեր միակ սփոփանքն այն է, որ կասկածյալը ձերբակալվել է և դատարան է ներկայացվել սպանությունից հետո»,- ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից |