Իսրայելցիները և պաղեստինցիները համաձայն են ուղիղ բանակցությունների

Իսրայելցիները և պաղեստինցիները համաձայն են ուղիղ բանակցությունների

PanARMENIAN.Net - Իսրայելը և Պաղեստինի ինքնավարությունն ընդունել են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան և ՄԱԿ մերձարևելյան քառյակի առաջարկը և համաձայնվել են վերականգնել դեռևս 2008-ի վերջին ընդհատված բանակցությունները:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Պաղեստինի ինքնավարության հետ խաղաղ համաձայնագրի կնքումը համարում է «բարդ, բայց հնարավոր»: Իսրայելական առաջնորդը նշել է, որ բանակցությունները կարելի կլինի հաջողակ համարել միայն այն դեպքում, եթե Իսրայելի շահերը ամբողջությամբ պաշտպանվեն:

Նա նաև ավելացրել է, որ պաղեստինիցիները ստիպված կլինեն Իսրայելը ճանաչել որպես հրեա ժողովրդի պետություն և երաշխավորեն լիակատար անվտանգություն նրա տարածքում:

Բանակցությունների սկիզբը նախատեսվում է սեպտեմբերի 2-ին Վաշիինգտոնում, դրանք կտևեն մեկ տարի: Բացի վարչապես Բինյամին Նեթանյահուից և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասից, բանակցություններում ներկա կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը, Հորդանանի թագավոր Աբդուլլան և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:

Հիմնական հակասությունները վերաբերվում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են բռնազավթված տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը, Երուսաղեմի կարգավիճակը, ապագա պաղեստինական պետության սահմանները և փախստականների վերադարձի իրավունքը, գրում է BBC Russian-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---