Նյու Յորքի բնակիչները ցույցի են դուրս եկել WTC մոտ մզկիթ կառուցելու նախագծի դեմ

Նյու Յորքի բնակիչները ցույցի են դուրս եկել WTC մոտ մզկիթ կառուցելու նախագծի դեմ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում տեղի են ունեցել մզկիթի շինարարության հակառակորդների և կողնակիցների բազմամարդ ցույցեր: Մզկիթը կառուցվելու է 2001-ին ավերված Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ-աշտարակներից ոչ հեռու:

Չնայած նրան, որ ցուցարարների խմբերին բաժանում էին հաշվված մետրեր, լուրջ միջադեպեր չեն եղել:

Ինչպես հաղորդում է AP-ն, մզկիթի կառուցման հակառակորդների քանակը գերազանցում է կողմակիցների թիվը: Ոմանք վանկարկում էին «Ոչ մզկիթին: Թույլ չենք տա», մյուսները` «Ասա ոչ ռասիստական վախերին»:

Շինարարության հակառակորդները պահանջում են, որպեսզի մզկիթը հեռու գտնվի այն վայրից, որտեղ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ մահացել է ավելի քան 2700 մարդ:

Նախագիծը պաշտպանում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը պաշտպանում է հավատի ազատության իրավունքը: Շինարարության դեմ հանդես են գալիս հանրապետականների ներկայացուցիչները, որոնց քննադատության է առարկան է դարձել նախագահ Օբաման, որը հանդես է գալիս շինարարության օգտին:

Համաձայն ներդրողների տվյալների, առաջարկվում է մզկիթի վերածել 13-հարկանի իսլամական հասարակական կենտրոնը: Աշխատանքների արժողությունը գնահատվում է 100 մլն դոլար: Նախագծի հեղինակները կարծում են, որ մզկիթում կքարոզվի մեղմ իսլամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---