Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերը ավանդույթների և ազգային ինքնության պահմանպան գործում23 օգոստոսի 2010 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Այս օրերին Լիբանանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին այցելել է Բեյրութ քաղաքում գտնվող Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կենտրոնական մարմին և հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետ Սողոմոն Քիլաղբյանի գլխավորությամբ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում հայեցի կրթության եւ ազգային ինքնության պահպանման գործում` որպես լավագույն օրինակ մատնանշելով եկեղեցու կողմից ֆինանսավորվող և հայկական առաջատար բուհերից մեկը հանդիսացող Հայկազյան համալսարանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ Ավետարանական եկեղեցուն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման համար, հույս հայտնելով, որ դրանց շրջանակը կընդլայնվի, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |