Ռուսաստանն այլևս արտաքին սպառնալիք չի՞ ներկայացնում Թուրքիայի համար

Ռուսաստանն այլևս արտաքին սպառնալիք չի՞ ներկայացնում Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները մտադիր են արմատական փոփոխություններ կատարել ազգային անվտանգության ռազմավարությունում` դրանից բացառելով որպես հիմնական արտաքին սպառնալիք ներկայացնող 4 երկրներ, այդ թվում` Ռուսաստանին

Ընթացիկ տարվա փետրվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Կարմիր գիրքը» վերանայելու կառավարության մտադրության մասին, այդպես են անվանում Քաղաքական փաստաթուղթն ազգային անվտանգության մասին:

«Կարմիր գիրքն» ավանդաբար պատրաստվում է գլխավոր շտաբի կողմից և վերջնական տեսք կընդունի Ազգային անվտանգության խորհրդի հաստատումից հետո: Վերջին անգամ այն հաստատվել է 2005-ին, երբ Անկարան բանկակցություններ էր սկսել ԵՄ հետ նրա լիիրավ անդամ դառնալու նպատակով:

Ժամանակի հետ և իրադրությունից կախված` «Կարմիր գրքում» փոփոխություններ են կատարվում: Թուրքիայի համար հիմնական արտաքին վտանգը միջազգային ահաբեկչությունն է: Իրանական միջուկային ծրագիրն արտաքին սպառնալիքների շարքում գլխավոր տեղերից է:

2002-ից Էրդողանի կառավարության կողմից իրագործվող «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության շնորհիվ Կարմիր գրքից «որպես «հիմնական արտաքին սպառնալիքներ» Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկում է բացառել Ռուսաստանին, Հունաստանին, Իրանին և Իրաքին: Նշված երկրների հետ Անկարան սերտորեն համագործակցում է վերջին տարիներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---