Բաքվի համալսարանում ստեղծվելու է հայկական հետազոտությունների գիտական կենտրոն

PanARMENIAN.Net - Մոտակա օրերին Բաքվի համալսարանում գործառնությունը կսկսի հայկական հետազոտությունների գիտական կենտրոնը, ասել է համալսարանի տեղեկատվության և լրատվության բաժնի ղեկավար Փարվանա Իբրահիմովան: «Կենտրոնը զբաղվելու է Հայկական հարցի պատմական և ժամանակակից հիմնախնդիրների ուսումնասիրմամբ և Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների մասին Ադրբեջանի հասարակությանը տեղեկատվություն տալով: Այսպիսի կենտրոնը կարող է լրացնել մեր հասարակության մեջ եղած որոշակի դատարկությունը», - ասել է Իբրահիմովան: Նրա խոսքերի համաձայն, ծրագրվում է կենտրոնում ներգրավել հայերեն իմացող ուսումնասիրողների, նախապատրաստել հայեցակարգ և հետևել դրան:

«Կենտրոնը համակարգելու է հայալեզու մամուլի, համացանցային կայքէջերի և հեռուստատեսության նյութերը և այդ համակարգման հիման վրա պետք է պատրաստի վերլուծական աշխատանքներ: Կենտրոնի համար պետք է ստեղծվի առանձին կայքէջ, հրատարակվելու է գիտական ամսագիր: Այս թեմայով գիտական բոլոր ուսումնասիրություններն ու հոդվածները թարգմանվելու են տարբեր լեզուներով, տեղադրվելու են կայքէջում և տարածվելու են», - ասել է Իբրահիմովան, այս մասին գրում է Trend News-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---