ԵՄ. Ադրբեջանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները

ԵՄ. Ադրբեջանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը ցավում է Ադրբեջանի գերագույն դատարանի 2010-ի օգոստոսի 19-ի որոշման համար, որի համաձայն բանտում են մնացել երիտասարդ ակտիվիստներ Էմին Աբդուլաևը և Ադնան Գաջիզադեն: Այդ մասին ասվում է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունում: «Դատական գործընթացի ժամանակ թերություններն արդարության և թափանցիկության միջազգային չափորոշիչների վերաբերյալ, ինչպես նաև նրա որոշումն ահազանգ են Ադրբեջանում խոսքի ազատության դրության մասին: Մենք կոչ ենք անում ազատ արձակել Էմին Ադբուլաևին և Ադնան Գաջիձեին»,- նշվում է հայտարարությունում:

Էշթոնը նաև նշել է, որ ԵՄ-ն նախկինի նման հավատարիմ է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու գործին իր միջազգային պարտավորությունները կատարելիս, այդ թվում` ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ վերաբերյալ, մասնավորապես, ժողովրդավարության, մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ: ԵՄ-ն հույս ունի նաև, որ Ադրբեջանում գերակայում է օրենքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---