Արդյո՞ք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագը կհետաձգվի

PanARMENIAN.Net - Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի ամսաթիվը կարող է հետաձգվել անորոշ ժամկետով` կապված բարձր ահաբեկչական սպառնալիքի հետ: Ինչպես գրում է «Երկրամասը», թուրքական հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել ադրբեջանա-թուրքական «Հայերի անհիմն բողոքների դեմ պայքարի միություն» կազմակերպության կողմից պատրաստվող սադրանքի մասին:

Թուրքական հատուկ ծառայություններն առանձնահատուկ մտավախություններ ունեն այն փաստի առիթով, որ «սադրանքի» կազմակերպմանը կարող են մասնակից լինել ոստիկանության և բանակի ներկայացուցիչներ, որոնք աջակցում են հայկական եկեղեցում պատարագի մատուցման դեմ հանդես եկող թուրք ազգայնականներին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Պատարագը կմատուցվի նշանակված օրը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---