Մալթայի հայ սփյուռքը կտրականապես մտադիր չէ ներկա գտնվել Աղթամար կղզու պատարագին 7 սեպտեմբերի 2010 - 18:13 AMT PanARMENIAN.Net - «Մալթայի հայ սփյուռքը խորին ուշադրությամբ և դրական տրամադրվածությամբ էր հետևում Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերակառուցման գործընթացին: Մենք գտնում ենք, որ եկեղեցու գմբեթին խաչի կանգնեցումը բնական գործընթաց է, որը բացատրություններ չի պահանջում, իսկ խաչի կանգնեցման հետ կապված տեխնիկական խնդիրների մասին հայտարարություններն անհիմն են և քննադատությանն ի զորու չեն դիմակայել»,- նշվում է Մալթայի հայ սփյուռքի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Մալթայի հայ սփյուռքը միանգամայն համաձայն է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) և հասարակական կազմակերպությունների դիրքորոշման հետ, վերջիններս որոշել են ներկա չգտնվել սեպտեմբերի 19-ին Սբ.Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: «Մենք հուսով ենք, որ մի երկիր, որն առաջնահերթ է հայտարարել անդամակցությունը ԵՄ-ին, հավատարիմ կմնա Եվրոպական արժեքներին նաև գործնականում, այլ ոչ թե կզբաղվի դրանց հռչակմամբ արտաքին քաղաքական նպատակների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |