Հունաստանում բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնաճյուղը30 սեպտեմբերի 2010 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի նորաբաց մասնաճյուղի գալա-ճաշկերույթը, որը կազմակերպվել էր Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ «Յունիսթրիմ միջազգային դրամական փոխանցումներ» կազմակերպության աջակցությամբ: Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացված եւ իրականացվող ծրագրերը, հիմնադրամի Հունաստանի նորաստեղծ մասնաճյուղի գործունեությունը, հունահայ համայնքային կառույցներին ե անհատներին համախմբել հիմնադրամի ծրագրերի ու նպատակների շուրջ: Ելույթ ունենալով բացման խոսքով` հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ղեկավար դր. Վաչե Տեր-Կարապետյանն անդրադարձել է նոյեմբերի 7 -ին կայանալիք տելեթոնին` նշելով, որ արդեն իսկ հունաստանաբնակ մի զույգ՝ քույր եւ եղբայր, խոշոր գումար է նվիրաբերել հիմնադրամին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը պատկերող տեսաֆիլմեր, կատարվել են հայկական երգեր ու պարեր: Միջոցառմանը ներկա էին Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, դիվանագիտական անձնակազմը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ԿԲ. Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում |