Սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Արցախի խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ30 սեպտեմբերի 2010 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Արցախի խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի առաջին կանգառը Նյու-Յորքն էր, որտեղ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին և խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանին միացավ նաև ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում ծրագրված այցելությունը սկսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ հանդիպմամբ: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին վերջին շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ, միջնորդների կողմից նախատեսվող գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործման մասին: Այնուհետև, ԼՂՀ պատվիրակությունն այցելեց Միացյալ Նահանգների Կոնգրես, որտեղ հյուրընկալվեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի կողմից: Կոմիտեի նախագահ Բերմանը գոհունակություն հայտնեց ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ իր առաջին հանդիպման առթիվ և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս ուշադրության կենտրոնում պահել Արցախին վերաբերվող խնդիրները` նպատակ ունենալով շարունակել ԱՄՆ կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված քաղաքականությունը: Նույն օրը երեկոյան Կապիտոլիումի բարձունքում` ԱՄՆ Կոնգրեսի սրահներից մեկում, տեղի ունեցավ ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Տոնական երեկոն կազմակերպված էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոունի և Մարկ Կըրքի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, ԼՂՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների հովանավորությամբ: Միջոցառմանը ելույթ ունեցան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Ղուլյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թ. Մարգարյանը և ԱՄՆ կոնգրեսականներ: Միջոցառմանը ներկա էին տեղի հայ համայնքի, տարբեր լրատվամիջոցների և հանրային շրջանակների ներկայացուցիչներ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |