ԵԽԽՎ ղեկավարը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեությունը կվերականգնվի 4 հոկտեմբերի 2010 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության հարցը կքննարկվի ներկա նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն: «Ենթակոմիտեի գործունեության մասին հարցը ես մտադիր եմ քննարկել Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների հետ, այդ հանդիպումների արդյունքների մասին ես կզեկուցեմ ԵԽԽՎ Բյուրոյի նիստում»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը: 2005 թվականին ԵԽԽՎ-ն ընդունեց թիվ 1416 բանաձևը, որոնվ նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի ստեղծում, սակայն առաջին նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի վախճանից հետո, ենթակոմիտի գործունեությունը կասեցվեց: Նրա գործունեությունը վերականգնման հարցը մնում է Բյուրոյի օրակարգում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Տեղի համայնքապետ. Այն տեղերում, որտեղ ՀՀ և Ադրբեջանի սահմանը հայտնի է, փշալարեր են անցկացվում Սահմանի այն հատվածներում, որտեղ կան շեղումներ, այդտեղ փշալարեր չեն անցկացվում Evocabank-ի նոր նվիրաբերությունը՝ City of Smile հիմնադրամին Բարեգործական խաղի շրջանակում 1 մլն դրամ է փոխանցվել հիմնադրամին «ՍոֆթԿոնստրակտ» է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը Շկեմբրին նշել է, որ Մալթայում տեսախաղերի զարգացման ռազմավարությունը պետական մակարդակով վաղուց է գործում IDRW․ ՀՀ–ն քննարկում է հնդկա-իսրայելական MR-SAM հրթիռների և Akash-NG ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հնարավորությունը Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը |