Բակո Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց

Բակո Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին այցելել է մայրաքաղաքի եւ նրա շրջակայքում գտնվող մի շարք օբյեկտներ:

Երկրի ղեկավարն իր այցելությունը սկսել է մայրաքաղաքի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնից, որտեղ ծանոթացել է հաստատության գործունեությանը եւ աշխատանքային պայմաններին: Նախագահը նշել է, որ օրթոպեդիկ կենտրոնի պայմանները շոշափելիորեն տարբերվում են նախկինից, եւ անհրաժեշտ է էլ ավելի բարելավել դրանք:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող թիվ 6 միջնակարգ դպրոց եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահը, բավարար գնահատելով կատարվող շինարարությունը, միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է արագացնել աշխատանքների տեմպերը: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց: Երկրի ղեկավարը կարեւորել է այս օբյեկտի շինարարությունը՝ այն համարելով մայրաքաղաք Ստեփանակերտի անխափան ջրամատակարարման ապահովման հանգուցային օղակներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---