Երևան է ժամանել Իրանի խորհրդարանի խոսնակը

Երևան է ժամանել Իրանի խորհրդարանի խոսնակը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի բարեկամական կապերի ընդլայնման շնորհիվ տարածաշրջանում անվտանգության մթնոլորտ է ձևավորվում: Երկրների միջև լավ հարաբերություններ են ձևավորվել նաև տնտեսական ոլորտներում: Այդ մասին Երևան մեկնելուց առաջ հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին:

Իրանական պատվիրակության կազմում են խորհրդարանական ու հյուպատոսական հարցերով արտգործնախարարը, Իրանի խորհրդարանի երկու հայազգի պատգամավորներ, Իրան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ: Երևանից Լարիջանին կմեկնի Ղազախստան, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---