ԱՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ» ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները Հայաստանի կառավարությանը կոչ են արել «արագ արձագանքել» միջազգային դիտորդական առաքելության` երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եզրակացության առանցքային դրույթներին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դուգլաս Դեւիդսոնը: «Արագ արձագանքելով միջազգային դիտորդական առաքելության խորհուրդներին, Հայաստանը լավագույն կերպով կվերահաստատի իր նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին եւ մարդու իրավունքներին վերաբերող պարտավորություններին», - ասել է ամերիկացի դիվանագետը: Դ. Դեւիդսոնը նկատել է, որ խորհրդարանական ընտրությունների հակասական գնահատականը «հատկապես հիասթափեցնում է, հաշվի առնելով վերջին 11 տարիների ընթացքում ժամանակակից հասարակություն կառուցելու գործում ձեռքբերված այն հսկայական առաջընթացը, որով Հայաստանի ժողովուրդը եւ կառավարությունը կարող են արժանիորեն հպարտանալ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---