1

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԵՎ ՄԱԿ-Ի «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆԸ

31 մայիսի 2003 - 20:58 AMT  00:53 GMT
Արա Աբրահամյանն այդ կոչմանն է արժանացել «քաղաքակրթությունների երկխոսության, միջէթնիկական հարաբերությունների ամրապնդման գործում վիթխարի ներդրման համար»:

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԸ

31 մայիսի 2003 - 20:47 AMT  00:53 GMT
Հայտնի է, որ երկու պետությունների ղեկավարների քննարկման հարցերի թվում էր նաեւ Անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակման հարցը:

ԱՍՏՐԱԼԻԱՆ ՄԻԱՑԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

31 մայիսի 2003 - 20:04 AMT  00:53 GMT
Ավստրալիայի արտաքին գործերի դեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ադրբեջան, քանի որ այդ երկրում դեռեւս պահպանվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության սպառնալիքը:

ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԻՐԱՆԻ ԴՐԱԿԱՆ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՐԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

31 մայիսի 2003 - 19:57 AMT  00:53 GMT
Այդ մասին Իրանի արտգործնախարար Քամալ Խարազիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Իսլամական խորհրդաժողով կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար Իրան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ժան Կուբիսը:

ԱՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ» ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ

31 մայիսի 2003 - 19:22 AMT  00:53 GMT
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դուգլաս Դեւիդսոնի խոսքերով, «արագ արձագանքելով միջազգային դիտորդական առաքելության խորհուրդներին, Հայաստանը լավագույն կերպով կվերահաստատի իր նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին եւ մարդու իրավունքներին վերաբերող պարտավորություններին»:

ԵՐԿՈՒ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ

31 մայիսի 2003 - 19:19 AMT  00:53 GMT
Հունիսի 14-ին եւ 15-ին 12-րդ եւ 29-րդ ընտրատեղամասերում կանցկացվի լրացուցիչ քվեարկություն:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ԱՊԱԳԱՅԻՆ ՆԱՅԵԼ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ»

31 մայիսի 2003 - 19:18 AMT  00:53 GMT
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արեւելյան Անատոլիայում ծավալված «մեծ ողբերգության» արդյունքում թուրքերը հայերից քիչ չեն տուժել, հայտարարել է Աբդուլա Գյուլը:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵւՆ ՈւԶՈւՄ Է ԴԱՌՆԱԼ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԻՄ ՉԵՆ ԻՐԸ

30 մայիսի 2003 - 05:00 AMT  00:53 GMT
Հեյդար Ալիեւը չի առաջարկի իր թեկնածությունը Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններում: Դատելով Բաքվից եկող տեղեկատվությունից` այս հարցն արդեն լուծված է: Երկրի ղեկավարությունն արդեն հաստատել է իշխանության փոխանցման նեոմիապետական սցենարը: Ինչպես եւ սպասելի էր, երկրի ղեկավարն իրեն հաջորդող է նշանակել որդուն: «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցությունից կառաջադրվի Իլհամ Ալիեւը:
1
---