Զարմանալի չի լինի, եթե Կուստուրիցան Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանի, կարծում է թուրք լրագրողը

Զարմանալի չի լինի, եթե Կուստուրիցան Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանի, կարծում է թուրք լրագրողը

PanARMENIAN.Net - «Եկեք պատկերացնենք, որ Էմիր Կուստուրիցան ոչ թե սերբ, այլ թուրք ռեժիսոր է և հրավիրվել է Ֆրանսիա ինչ-որ փառատոնի մասնակցելու համար, որտեղ Ֆրանսիայի հայազգի մշակույթի նախարարը հայտարարում է. «Այս անձն արհամարհում է 1915-ի դեպքերը: Առանց հաշվի առնելու տարիքը և սեռը Օսմանյան կայսրությունը կամ վտարել է Անատոլիայում բնակվող բոլոր հայերին անապատ, կամ ուղղակի սպանել է նրանց: Անապատ աքսորված բազմահազար հայերը մահացել են քաղցից և ծարավից: Ճանապարհին հազարավոր կանայք բռնաբարվել են, հայերի ունեցվածքը թալանվել է, եկեղեցիները վերածվել են ախոռների: Ես չեմ մասնակցի կինոփառատոնի, որին մասնակցում է նա: Ի՞նչ կմտածեինք մենք նման հայտարարությունից հետո»,- գրում է թուրք տեսաբան և վերլուծաբան Ամբերին Զամանը: Նրա խոսքերով, կարելի է կիսել կամ չկիսել Կուստուրիցայի հայացքները, սակայն նա հրավիրվել էր Անթալիայի միջազգային կինոփառատոնի ոչ թե քաղաքական հայացքների համար, այլ որպես արվեստագետ: Այդ պատճառով նախարար Էրթուգրուլ Գյունայի հերքումը, թե նա չի խառնում քաղաքականությունն արվեստի հետ, ուղղակի ծիծաղելի է:

Զամանը կարծում է, որ զարմանալի չի լինի, եթե Կուստուրիցան Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---