Դիմիտրիս Խրիստոֆիաս. Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ16 հոկտեմբերի 2010 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Նիկոսիայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: Ողջունելով հյուրերին` Կիպրոսի նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները բարեկամական են եւ ջերմ, ինչին մեծապես նպաստում է նաեւ հայ համայնքի գործունեությունը: Նախագահ Խրիստոֆիասը ընդգծեց, որ Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ գտնվում է մի երկրում, որը Հայաստանի հանդեպ իր բարեկամական և հարազատ վերաբերմունքն է ցուցաբերել դարեր շարունակ, ինչը պայմանավորված է նաեւ մեր հինավուրց պատմության ընդհանրություններով և մեր գրեթե նույն ճակատագրով: Նա շնորհակալություն հայտնեց Կիպրոսի նախագահին հայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի եւ հայկական դպրոցների ֆինանսավորման համար: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցության զարգացումը Կիպրոսի հետ: Հայ-կիպրական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստումª հաշվի առնելով Կիպրոսի փորձը եվրոպական կառույցներում: Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը առավել կնպաստի քաղաքական երկխոսության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուքական. կիպրաթուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |