Արցախի խորհրդանիշի` «Մենք ենք`մեր սարերը» հուշարձանի լուսանկարը կրկին կփակցվի հայկական տաղավարի վահանակին27 հոկտեմբերի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն Իրանի ԱԳՆ բողոքի նոտա է ուղղել ` կապված մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային փառատոնում ադրբեջանցիների գործողությունների հետ: Ւնչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը Թեհրանից, Գրիգոր Առաքելյանը հայտարարել է, որ եթե ադրբեջանական պատվիրակությունը շարունակի խանգարել հայկական տաղավարի աշխատանքին և կրկին փորձի սադրանքներ իրագործել, ապա Հայաստանը կփակի իր տաղավարը և կհայտարարի, որ իրանական կողմը չի կարող ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը: Իրենց հերթին, փառատոնի կազմակերպիչները հայտարարել են հայկական պատվիրակությանը, որը «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի լուսանկարը կվերադարձվի տեղը, իսկ ադրբեջանցիները խիստ նախազգուշացում են ստացել կազմակերպչական կոմիտեի կողմից հայկական տաղավարին չմոտենալու մասին: Իրանում տեղի ունեցող մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնում Հայաստանը, որը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունը և «Ազգ» օրաթերթը, մյուս մասնակից երկրների նման ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրված էր նաև Արցախի խորհրդանիշի` «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի լուսանկարը` որպես Հայաստանի գեղատեսլի վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը: Հաջորդ օրն առավոտյան PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները, մոտենալով հայկական տաղավարին, նկատել են, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի լուսանկարը հանվել է վահանակից: Սակայն հայկական պատվիրակության ներկայացուցիչները ցուցադրել են այդ լուսանկարը ցուցահանդեսի այցելուներին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |