Իրանում մամուլի ցուցահանդեսի կազմակերպիչները խիստ վախենում են զայրացնել ադրբեջանցիներին և ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել արցախյան հուշարձանի հարցում

Իրանում մամուլի ցուցահանդեսի կազմակերպիչները խիստ վախենում են զայրացնել ադրբեջանցիներին և ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել արցախյան հուշարձանի հարցում

PanARMENIAN.Net - Ամենավերջին պահին Թեհրանում մամուլի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները վախեցան հայկական տաղավարի վահանակին վերադարձնել Արցախի «Մենք ենք, մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Թեհրանից, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ցուցահանդեսի կազմակերպիչները խիստ վախենում են իրենց գործողություններով զայրացնել ադրբեջանական պատվիրակությանը: Ավելի վաղ իրանական կողմն Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանին վստահեցրել էր, որ «Մենք ենք, մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը կվերադարձվի իր տեղը: Բայց ամենավերջին պահին, երբ ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող PanARMENIAN.Net գործակալության և «Ազգ» օրաթերթի թղթակիցները ցուցահանդեսի աշխատակիցների օգնությամբ ձեռնամուխ եղան վահանակի նախնական տեսքի վերականգնմանը, պարզվեց, որ ձեռքի տակ անհրաժեշտ մուրճ չկա: Այդ գործիքը որոնելու ուղարկեցին հայ լրագրողներին, որոնք վերադառնալով պարզեցին, որ իրանական կողմն անսպասելի կերպով որոշել է չփակցնել լուսանկարը վահանակին:

Գրիգոր Առաքելյանն իրանական կողմի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թեհրանում մամուլի և լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչները խոստացել են մինչ առավոտ վերականգնել հայկական տաղավարն ու վերադարձնել բոլոր լուսանկարները, այդ թվում և Արցախի «Մենք ենք, մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը: Ինչպես ասել է ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող PanARMENIAN.Net ի թղթակից Եկատերինա Պողոսյանը, եթե մինչ առավոտ տաղավարն ամբողջությամբ չվերականգնվի, հայ մասնակիցները մտադիր են բողոք բարձրացնել:

Գրիգոր Առաքելյանի խոսքով, կազմակերպիչները հասկանում են հայկական կողմի դժգոհությունն ու բողոքը և կփորձեն խնդիրը լուծել ամենակարճ ժամանակում: «Նրանք չէին ցանկանա, որպեսզի պատվիրակությունների միջև վեճեր ծագեին և այդ նպատակով հեռացրեցին լուսանկարը: Սակայն այդ հուշարձանը հայ ճարտարապետի ստեղծագործություն է, և այն փաստը, որ լուսանկարը հանել են, թյուրիմացություն է, քանի որ այն հայկական մշակույթի և ճարտարապետության հուշարձան է, անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում: Մենք կատարել ենք մեր քայլը, այժմ իրանական կողմի հերթն է»,- ասել է Առաքելյանը:

Հայ մասնակիցների խոսքով, մանր սադրանքները շարունակվում են. իրենց մոտենում են տղամարդիկ, որոնք ներկայանում են որպես իրանական ադրբեջանցի և ասում, որ «պաշտպանում են Ադրբեջանը Հայաստանի ոտնձգություններից»:

Ցուցահանդեսում, Հայաստանը, ինչպես նաև այլ մասնակից երկրներ, ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրվել էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ որպես Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբPanARMENIAN.Net � և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբում նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն:

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի տասնյակ արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---