Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ռազմագերիների փոխանակություն կատարել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ռազմագերիների փոխանակություն կատարել

PanARMENIAN.Net - «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակություն կատարել»,- հաղորդել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:

«Քիչ առաջ կողմերը համաձայնեցրին համատեղ հայտարարությունը, որը հումանիտար բնույթ է կրում, բայց շատ կարևոր է, հաշվի առնելով տարատեսակ բարդությունները, որոնք այսօր դիտվում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերում: Խոսքը գնում է հատուկ հռչակագրի մասին` ուղղված վստահության միջոցների ամրապնդմանը, որպեսզի առանց հետաձգելու ռազմագերիների փոխանակություն և զոհվածների մարմինների վերադարձ կատարվի»,- ասել է Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---