Երևանն ու Բաքուն կարող են համատեղ որոշման հանգել Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի սկզբին, գտնում է Ռուսաստանի նախագահը27 հոկտեմբերի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համատեղ որոշման հանգել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ մինչ դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ գագաթաժողովի անցկացումը»,- հաղորդել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ: «Այսօր մենք զբաղվել ենք այս թեմայով և պայմանավորվել այն մասին, որ այժմ մնում են կարգավորման սկզբունքների վերաբերյալ հարցերը, որոնք հետագայում պետք է դրվեն հաշտության պայմանագրի հիմքում, բայց, այնուամենայնիվ, մենք որոշակի ճանապարհ ենք անցել, որը հիմք է տալիս հուսալու, որ այն դեպքում, եթե կողմերը լավ աշխատեն մոտակա ամսվա ընթացքում, ապա դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում մենք կարող ենք կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակի հանգել»,- ասել է Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |