Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են տարածաշրջանային հարցեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Հանոյում ԱՍԵԱՆ միջոցառումների հարթակում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը:

Հիմնական ուշադրությունը հատկացվել է առաջիկա բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների ժամանակացույցին: Այդ համատեքստում նախարարները քննարկել են, թե ինչպես է առաջ ընթանում հունիսի 22-24-ին Դմիտրի Մեդվեդևի ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Միջազգային հարցերին անդրադարձ է եղել Իրանի միջուկային ծրագրին, Եվրոպայում սպառազինությունների վերահսկողության, Աֆղանստանի և Անդրկովկասի իրավիճակին: Քննարկվել է նաև ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստը Լիսաբոնում, ինչպես նաև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ համաժողովը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---