Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն ավարտում է աշխատանքը Հայոց ցեղասպանության մասին գրքի վրա 4 նոյեմբերի 2010 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը նոյեմբերի 19-ին կայանալիք գալա-համերգի ժամանակ կստանա 2010թ. «Տարվա պրոֆեսիոնալ» պատվավոր մրցանակը Լոս Անջելեսի Հայկական մասնագիտական ընկերությունից՝ APSLA-ից: Ինչպես հաղորդում է Armenian Reporter-ը, Էվանսը նշել է, որ երբեք չի ափսոսել այն մասին, որ արտասանել է «ցեղասպանություն» բառը՝ խոսելով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի մասին: «Այն, ինչ ես ասել եմ, հիմնված է պատմության և 1948թ. Կոնվենցիայի վրա: Ես գիտեի, որ դա բացասական հետևանքներ կունենա: Սակայն, ես ափսոսում եմ, որ այդ բառի պատճառով շատ այլ արտահայտություններ, որ ես արել եմ վերջին տարիներին, ստվերում են մնացել»,-ասել է Էվանսը: Այժմ Էվանսն ավարտում է Հայոց ցեղասպանության մասին գիրքը, որտեղ ընդգրկվել են նաև հայ-թուրքական արձանագրությունները: «Գիրքը գրեթե ավարտված է, սակայն ես պետք է վերանայեմ «Խորհուրդներ» բաժինը, որտեղ փորձել եմ սահմանել որոշ բաներ, որոնք, ըստ իս, հարկավոր է անել ապահովելու համար լավ ապագա Հայաստանի ու հայերի համար»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |