ԱՊՀ անդամ-երկրների համագործակցությունը շարունակում է ամրապնդվել, հայտարարել է Վլադիմիր Պուտինը

ԱՊՀ անդամ-երկրների համագործակցությունը շարունակում է ամրապնդվել, հայտարարել է Վլադիմիր Պուտինը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում Բ. Ն. Ելցինի անվան նախագահական գրադարանի Սահմանադրության դահլիճում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը: Նիստը բացել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը նշել է, որ ԱՊՀ անդամ-երկրների համագործակցությունը շարունակում է ամրապնդվել գլոբալ ճգնաժամից դուրս գալու փուլում և տեղի է ունենում ապրանքաշրջանառության աճ: «Փոխադարձ ապրանքաշրջանառությունը 8 ամիսների ընթացքում ավելացել է գրեթե 30 տոկոսով անցյալ տարվա նույն շրջանի համեմատ: Դա նշանակում է, որ մենք ձեզ հետ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում»,- ասել է նա :

Նրա խոսքերով, խնդիրը նրանում է, որ պահպանվեն զարգացման տեմպերը, սակայն խնդիրները շատ են, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից: «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ դրանք քննարկելու համար»,- հավելել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցելու է ԱՊՀ անդամ-երկրների վարչապետերի խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսԷս) միջպետական խորհրդի 28-րդ նիստին:

Հանդիպումից հետո նիստի մասնակիցները լուսանկարվել են, ընդ որում նրանց միացել է ԱՊՀ գործադիր քարտուղար, գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---