Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը վստահ է, որ Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովը հաջող ընթացք կունենա

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը վստահ է Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի հաջող անցկացման հարցում: Նա նման կարծիք է հայտնել Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին Թուրքիայում Ղազախստանի դեսպան Ժանսեիտ Թույմեբաևի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

«Դեմիրելը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը և համոզմունք հայտնել, որ Ղազախստանի մայրաքաղաքում այդ միանգամայն կարևոր միջոցառումը հաջող կանցնի»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախկին նախագահը նշել է նաև, որ Թուրքիան ոչ միայն աշխարհում առաջին երկրներից էր, որն առաջին րոպեներին ճանաչեց Ղազախստանի անկախությունը, այլև ԵԱՀԿ անդամ առաջին պետությունն էր, որը 1994 թվականին սատարեց Ղազախստանի անդամակցությանն այդ կազմակերպությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---