Արցախում գիտեն, թե ինչու է Բաքուն վախենում ճանաչել ազգերի ինքնորոշման իրավունքը 1 դեկտեմբերի 2010 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Աստանայում ընդունած համատեղ հայտարարությունն ընդհանուր առմամբ կոնկրետ քայլեր չի նախանշում, այլ առնչվում է հակամարտության կարգավորման ընդհանուր փիլիսոփայության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, մեջբերվում են այնպիսի փաստաաթղթեր, որտեղ նշվում է և' տարածքային ամբողջականության, և ինքնորոշման իրավունքի, և ուժի չկիրառման մասին: Սա ներկայիս իրավիճակը պահպանելուն է ուղղված, քանի որ կողմերի մոտ կան լուրջ են տարբերությունները մոտեցումների մեջ: «Պետք է նշել, որ բանակցությունները խախտված ձևաչափով են ընթանում: Շեշտը պետք է դնել տարածաշրջանում խաղաղության պահպաման վրա, որի ամենամեծ վտանգը Ադրբեջանն է ներկայացնում»,-ասել է Բաբայանը: Նրա կարծիքով միջնորդների մոտ նոր մոտեցում չի լինի կարգավորման առումով, այս հակամարտությունը բավական դժվարին է կարգավորման համար: Բայց վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ինքնորոշման գործընթացը նոր փուլ է մտնում, ինչը, իհարկե, ի օգոտ մեզ է: «Իրավիճակը իրավական դաշտում զարգանում է: Իրականությունը այն է որ Ադրբեջանը խոչընդոտում է ինքնորոշման գործընթացին, քանի որ Ադրբեջանի տարածքում կան ազգային փոքրամասնություններ, որոնք իրենց հերթին կարող են ինքնորոշման իրավունքը բարձրացնել: Բայցևայնպես իրավիճակը դեր երկար ժամանակ կպահպանվի այնպես, ինչպես կա»,-գտնում է Դավիթ Բաբայանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |